ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք. Պուտին
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունների ավարտից հետո:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք՛՛:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ խոսվել է տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային, ուստի, նրա խոսքով, մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն:
Խոսելով ԼՂ հացի մասին՝ Պուտինն ասել է, որ խոսքով, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում կողմերին հաջողվել է առաջ շարժվել հումանիտար հարցերում, պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման շուրջ: ԼՂ հարցով եռակողմ հանդիպումը, ըստ նրա, կառուցողական էր. իրականացվել է իրավիճակի խորը վերլուծություն:



