կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարները մասնակցել են ուսումնական հավաքների

ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարները մասնակցել են ուսումնական հավաքների

ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում դաշտային հավաքներ են անցկացվել ստորաբաժանումների հրամանատարների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, հրամանատարական կազմի հետ հավաքները ներառել են ավելի քան տասնհինգ հրահանգչական-մեթոդական, գործնական, ցուցադրական և ստուգողական պարապմունքների, որոնք անցկացվել են մի քանի օրվա ընթացքում:

Զինծառայողներն իրենց իրավասության շրջանակներում ամրապնդել են տեսական գիտելիքները, ուսումնական կետերում ստուգել մասնագիտական հմտությունները՝ հրահանգիչների ղեկավարությամբ:

ՀՌՇ-ի զինծառայողները ստուգարքներ են հանձնել ընդհանուր պատրաստության առարկաներից՝ հրաձգությունից, մարտական մեքենաների վարումից, մարտավարությունից, ֆիզիկական, հասարակական-պետական և հատուկ պատրաստությունից:

  • Կիսվել: