հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
ՌԴ դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են ռուսական ներդրումների հարցը

ՌԴ դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են ռուսական ներդրումների հարցը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պայմանավորվել են համատեղ նախաձեռնություններ մշակել։ Հանդիպումը կայացել է Սյունիքում։ Այս մասին հայտնում են ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են նաև միջմարզային համագործակցության զարգացման և Սյունիքի մարզի արդյունաբերական ու սոցիալ-տնտեսական զարգացման համար ռուսական ներդրումների ներգրավման հեռանկարները։

Հանդիպման մասնակիցները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել մոնոքաղաքների զարգացման, փոխշահավետ նախագծերի ֆինանսավորման, թվային տեխնոլոգիաների ներդրման և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։

Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա․ Իվանովան և Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վ․ Ենոքյանը։

  • Կիսվել: