ՌԴ ԱԳՆ-ն օգտակար է համարել ԼՂ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ի դերը
Մոսկվան ԵԱՀԿ-ի դերն օգտակար է համարում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն աջակցելու գործում: Այս մասին ասված էՌԴ ԱԳՆ կայքում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին նվիրված հաղորդագրության մեջ։
Ուղերձում, մասնավորապես, նշված է. ՛՛ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում, հանդիսանում է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումների համանախագահներից մեկը։
Մենք կարծում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորում պետք է իրականացվի խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով, սահմանված ձևաչափերի շրջանակներում՝ հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ և շահերի հաշվառմամբ՛՛: