ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման հարցին

ՌԴ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման հարցին

Մոսկվան շահագրգռված է վրացական կողմի հետ գործակցության զարգացման գործում: Ռուս-վրացական հարաբերությունների հետագա զարգացման մասին իր դիրքորոշումն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է Ria.ru-ն։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կզարգացնի գործակցությունը Վրաստանի հետ՝ ի բարօրություն երկու երկրների ու ժողովուրդների:

«Մենք չենք եղել դիվանագիտական հարաբերությունների խզման նախաձեռնողը: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք պատրաստ ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, սակայն, քանի որ մենք չենք եղել դրանց խզման նախաձեռնողը, հավանաբար, պետք է սպասել, մինչև վրացի գործընկերները կմոտենան այս հարցին»:

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը նաև պատրաստ է ուսումնասիրել Վրաստանում առևտրային ներկայացուցչություն բացելու վերաբերյալ հարցը, եթե նման առաջարկ լինի վրացական կողմից: Լավրովը հույս է հայտնել, որ մոտ ժամանակում կհաջողվի լուծել նաև Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցը:

  • Կիսվել: