Politico-ն, CNN-ը և MS NOW-ն դատի են տվել Թրամփին
CNN և MS NOW հեռուստաալիքները, ինչպես նաև Politico պարբերականը սեպտեմբերի 21-ին հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա երեք խորհրդականների դեմ՝ վարչակազմին մեղադրելով Սահմանադրության Առաջին փոփոխությունը խախտելու մեջ։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Ավելի վաղ The Insider-ը հայտնել էր, որ Թրամփը հայտարարել է, թե փակում է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը Սպիտակ տուն, քանի որ, նրա պնդմամբ, դրանք իր մասին տարածում են «սուտ», «կեղծիքներ» և «հորինվածքներ»:
Նշվում է, որ Սպիտակ տնից հեռացված լրատվամիջոցները հայց են ներկայացրել դաշնային դատարան՝ պահանջելով «անհապաղ վերականգնել» իրենց թղթակիցների մուտքն այնտեղ։



