ԱՄՆ փոխնախագահը խոսել է Իրանի և Ուկրաինայի մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անդրադարձել է Իրանին և մեջբերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը՝ «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկել՝ ապահովելու, որ Իրանը միջուկային զենք չունենա։
«Բայց Իրանը պատասխանեց՝ ահաբեկելով միջազգային նավագնացությունը»,-ընդգծել է Վենսը:
Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի հակամարտությանը՝ ասելով, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերն Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար և վստահ է, որ հակամարտությունը, ի վերջո, կհաղթահարվի։
Տեսանյութը՝ այստեղ:



