հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը կայցելի Երևան,  մայիսի 10-11-ը` Բաքու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բանակցություններ են նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Շփումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»,– նշել է Զախարովան:

Նրա խոսքով` առաջնային ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին։



Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: