ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռազմագերիների փոխանցման հարցը փակ է, մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Ռազմագերիների փոխանցման հարցը փակ է, մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է, տեղեկացնում է  Minval.az-ը:

Նշվում է, որ Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում. մենք ավելի քան 70 ռազմագերիների ենք փոխանցել Հայաստանին՛՛:

Ըստ Բայրամովի՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ հայկական կողմին են փոխանցվել մարտական գործողությունների ժամանակ գերեվարված բոլոր անձինք:

՛՛Ով ավելի ուշ է ձերբակալվել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, նրանց ռազմագերի անվանել չի կարելի՛՛,-հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում սպասում էին Բաքվից հայ ռազմագերիների վերադարձին, սակայն, ինչպես հայտնեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, գերիների վերադարձը հետաձգվեց:

  • Կիսվել: