երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․ Տիգրան Ավինյանի գրասենյակի մեկնաբանությունը

Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․ Տիգրան Ավինյանի գրասենյակի մեկնաբանությունը

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ 

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Նշենք, որ ՛՛Էրեբունի՛՛ օդանավականայում գերիներին դիմավորելու համար հավաքվել էին նրանց հարազատները, որոնք վրդովված են և մտադիր են գնալ ՊՆ շենքի մոտ և բողոքի ակցիա իրականացնել: 

  • Կիսվել: