կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքում է. զորք չի ուղարկում Ուկրաինա

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքում է. զորք չի ուղարկում Ուկրաինա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անարժանահավատ է համարել Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու մասին շրջանառվող տեղեկությունը։ Այս մասին նշված է Ֆրանսիայի Արտգործնախարարության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից նկատել են, որ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ապատեղեկատվական արշավը չի դադարում՝ հերքելով Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու վերաբերյալ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը։

Ավելի վաղ՝ որոշ լրատվամիջոցներ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայանի հայտարարությանը, լուրեր էին շրջանառել, թե Ֆրանսիան իբր 1,5 հազար զինվոր է ուղարկել Ուկրաինա։

  • Կիսվել: