կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք, Իտալիան զենք չի ուղարկում Ուկրաինա. Տայանի

Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք, Իտալիան զենք չի ուղարկում Ուկրաինա. Տայանի

Իտալիան զենք չի ուղարկում Ուկրաինա՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։ Այս այս մասին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության ղեկավարի հայտարարությունն Ուկրաինային Հռոմի կողմից հեռահար հրթիռների մատակարարման մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հռոմում արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ Տայանին, մասնավորապես նշել է. «Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք: Ուկրաինայի ինքնորոշման իրավունքը պաշտպանելը և միջազգային իրավունքը հարգելն այլ խնդիր է: Մենք միշտ գաղտնի ենք պահել ռազմական օգնության մատակարարումների բովանդակությունը։ Ադ մասին տեղեկացվել է միայն խորհրդարանը: Մեր նպատակը միշտ եղել է Ուկրաինային զենք մատակարարել ոչ թե Ռուսաստանի դեմ հարձակման, այլ ռուսական զինված ուժերի հարձակումը կասեցնելու համար»:

Նրա խոսքով՝ր Իտալիայի քաղաքական նպատակն այն է, որ տրամադրվող սպառազինությունը գործի ուկրաինական տարածքում և չեն առաջարկում զենքեր Ռուսաստանի տարածքի վրա կրակելու համար։

 

  • Կիսվել: