հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 32-րդ տեղը։

Վարկանիշը գլխավորում է Բրազիլիայի հավաքականը։ Երկրորդ տեղում Պորտուգալիան է, Իսպանիան երրորդն է։

Լավագույն տասնյակում են նաև Իրանի, Արգենտինայի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թաիլանդի և Ֆրանսիայի հավաքականները։

 

  • Կիսվել: