շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ համագումարում անդրադարձել է ԼՂ էթնիկ զտմանը և ռազմագերիների խնդրին

Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ համագումարում անդրադարձել է ԼՂ էթնիկ զտմանը և ռազմագերիների խնդրին

Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մարտի 6-ից 7-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում:

Դիմելով հազարից ավելի պատվիրակներին, եվրոպացի առաջնորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիվանագիտական ու քաղաքական շրջանակներին եւ միջազգային հանրության անդամներին՝ Հովհաննիսյանը ներկայացրել է իր քննադատական դիտարկումները եւ տեսակետները ռուս-ուկրաինական պատերազմի, Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքների գրավման արյունալի արշավի, էթնիկ զտումների, մշակութային ցեղասպանության, ինչպես նաեւ օրինականորեն ընտրված առաջնորդների եւ այլ ռազմագերիների շարունակական բանտարկությունների վերաբերյալ:

«Աշխարհաքաղաքականությունն ինքնանպատակ չէ եւ պետք է հատկապես Եվրոպայի համար հիմնված լինի համընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ չափանիշների վրա», - եզրափակել է նա:

Համագումարի նիստերին զուգընթաց Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ եւ տեղեկատվության փոխանակումներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ։

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am

  • Կիսվել: