կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՔՊ փակ նիստերում քննարկվում է՝ Նիկոլին «ժերտվա» տանք, գոնե մենք փրկվենք. Սաղաթելյան (ուղիղ)

ՔՊ փակ նիստերում քննարկվում է՝ Նիկոլին «ժերտվա» տանք, գոնե մենք փրկվենք. Սաղաթելյան (ուղիղ)

Վաղ առավոտից ՛՛Դիմադրություն՛՛ շարժման անհնազանդության ակցիաները կվերսկսվեն, երեկոյան շարժումը կրկին կունենա ամփոփիչ հավաք։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ունենք արդեն բազմաթիվ կազմակերպված խմբեր, որոնք հրահանգի չեն սպասում։ Իրար կողքի կանգնեք՝ 15-20 հոգով, առավոտից շարունակեք անհնազանդության ակցիաները, առավոտյան հանդես կգանք լրացուցիչ հայտարարություններով։ Այսօր ամբողջ Կենտրոն համայնքը ձեր տրամադրության տակ էր, պայքարը պետք է մեծացնենք եւ ընդգրկենք ամբողջ Հայաստանը։ Կոչ եմ անում մեր մարզային բնակչությանը՝ մարզերում վերսկսել բողոքի ակցիաները եւ ցույցերը՛՛:

Սաղաթելյանը կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին մնացել են հաշված օրեր: ՛՛Մեր հաղթանակն այնքան մոտ է։ ՔՊ փակ նիստերում անգամ քննարկվում է՝ Նիկոլին ՛՛ժերտվա՛՛ տանք, գոնե մենք փրկվենք։ Նահանջել չկա։ 72 ժամ չենք քնել, 72 ժամ էլ չենք քնի՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: