ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՔՊ-ն ստեղծման առաջին օրից եղել է ժողովրդավարական կուսակցություն. Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ն ստեղծման առաջին օրից եղել է ժողովրդավարական կուսակցություն. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստեղծման առաջին օրից եղել է ժողովրդավարական կուսակցություն: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

««Ժողովրդավարական կուսակցություն» նշանակում է, որ լիդերները ձևավորվում են ընտրություններով: Կուսակցության բոլոր համաժողովներում, բոլոր ընտրություններում ես եղել եմ թեկնածուներից մեկը: Ես ավելի թեկնածու չեմ եղել, քան մյուսները, և պակաս թեկնածու չեմ եղել, քան մյուսները: Սրա մասին բոլորը գիտեն: Երկար ժամանակ կուսակցության վարչության նախագահի թեկնածու չեմ առաջադրվել, չեմ էլ ընտրվել: Ինչո՞ւ չեմ արել. որովհետև չեմ ցանկացել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» լինի մեկ անձի կուսակցություն»,- նշեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ ՔՊ-ի կանոնադրության մեջ գրված է՝ կուսակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ընտրվել կուսակցության մարմիններում: Փաշինյանն ավելացրեց, որ խորհրդարանական կառավարման ժամանակ կուսակցության վարչության նախագահը «ավտոմատ» դառնում է կուսակցության վարչապետի թեկնածու: 

«2021 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մեր քաղաքական թիմին հավաքել եմ և պահանջել եմ, որ քննարկեն, թե արդյոք ես այն մա՞րդն եմ, ով այս պայմաններում պետք է կուսակցությունն առաջնորդի արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Մենք ունեցել ենք շատ բաց և անկեղծ խոսակցություն: Ես իմ խնդիրներն եմ ներկայացրել, փորձել եմ հիմնավորել, թե ինչով կարող եմ լինել վատ թեկնածու այս պայմաններում, ինչով կարող եմ լավ թեկնածու լինել»,- ասաց նա:

  • Կիսվել: