կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Արցախի պաշտոնապես հանձնումը Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում․ Հայկ Մամիջանյան

Արցախի պաշտոնապես հանձնումը Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում․ Հայկ Մամիջանյան

Մաս կազմել նրան, ինչ  այստեղ տեղի էր ունենում, բացարձակ ցանկություն չկա, բայց արձանագրենք երկու բան. Առաջին. Արցախի հանձնումը պաշտոնապես Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում, երբ  հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ինչ չի արել երբեք ոչ մեկ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Երկրորդ՝ հարգելի քաղաքացիներ, եկեք ֆիքսենք մի բան. երբ  100 հազար մարդ աղետի իրավիճակում է  և  Հայաստանի վրա վերահաս վտանգ է, ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ  նշանակելն է: Իրենք թքած ունեն հայրենիք վրա, բացառապես  հետաքրքված են քաղաքական մեղավոր նշանակելով։ Սա է ընդամենը»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աձագանքեց. «Զարամանում եմ, թե ինչու այդ առաջին թեզը ռուսերեն չասացիք։ Ձեզ ասել էինք ռուսերեն ասեիք, չէ՞»։ 

  • Կիսվել: