ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՔՊ-ից ովքե՞ր կգլխավորեն համամասնական ցուցակներն Իջեւանում, Ստեփանավանում և Կապանում

ՔՊ-ից ովքե՞ր կգլխավորեն համամասնական ցուցակներն Իջեւանում, Ստեփանավանում և Կապանում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, կուսակցության վարչության անդամ Արփի Դավոյանը հայտնել է, թե ովքեր են նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում գլխավորելու կուսակցության համամասնական ցուցակները:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորեն.

Իջևանում՝ Արթուր Ճաղարյանը,

Ստեփանավանում՝ Արմեն Գրիգորյանը,

Կապանում՝ Դավիթ Դանիելյանը»,- հայտնել է պատգամավորը։

  • Կիսվել: