շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՔՊ-ական զանգվածի պահվածքը, թե Արցախահայությունը թող իր հարցերը կարգավորի Ալիևի հետ, մարդկային առումով անընդունելի է և հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Հայկ Գրիգորյան

ՔՊ-ական զանգվածի պահվածքը, թե Արցախահայությունը թող իր հարցերը կարգավորի Ալիևի հետ, մարդկային առումով անընդունելի է և հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Հայկ Գրիգորյան

Արցախի հայության մասին մի կարևոր հանգամանք, որը գործող կառավարությունը անտեսում է կամ համառորեն չի ուզում կատարել, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվըրսիային և դրա ողբերգական հետևանքներին։

«ՀՀ Սահմանադրության 47 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ "Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:" Արցախի հայության գերակշիռ մասը ՀՀ կապույտ անձնագիր ունի։ Ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանի համար Արցախը Ադրբեջան է և վերջ։

Ադրբեջանի տարածքում ՀՀ քաղաքացիներին պաշտպանելը ի պաշտոնե Նիկոլ Փաշինյանի սահմանադրական պարտականությունն է, քանի որ նա Սահմանադրության դրույթների կատարման երաշխավորն է և համակարգում է արտաքին հարաբերությունների ոլորտը, ուստի Արցախում գտնվող ՀՀ քաղաքացիները ունեն ՀՀ սահմանադրությամբ պաշտպանության իրավունք։

Հետևաբար, գործող քպ-ական զանգվածի պահվածքը, թե Արցախահայությունը թող իր հարցերը կարգավորի Ալիևի հետ, ոչ միայն անընդունելի է մարդկային ու հայ լինելու տեսանկյունից, այլև ՀՀ Սահմանադրության իմաստով հակասահմանադրական պահվածք է»,- գրել է Գրիգորյանը։

  • Կիսվել: