հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՔՊ-ական պատգամավորներին զգուշացրել են չշտապել մեկնել հանգստի․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորներին զգուշացրել են չշտապել մեկնել հանգստի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանն արդեն ավարտվել է, եւ հայրենի օրենսդիրները հասցրել են արդեն մի քանի արտահերթ նիստ հրավիրել, սակայն ՔՊ-ական ֆրակցիային ղեկավարությունից հորդորել են չշտապել  ճամպրուկները հավաքելու հարցում ու չչվել վաստակած հանգստի, քանի որ մինչեւ տարեվերջ եւս մեկ-երկու արտահերթ նիստ կարող են ունենալ։

Արտահերթ նիստերի օրակարգում կլինի նաեւ մի քանի ընտրություն՝ Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամների։ Արդեն հայտնի է՝ ԿԲ անդամության համար ՔՊ-ն ներկայացրել է Նարեկ Ղազարյանի ու Արմեն Նուրբեկյանի թեկնածությունները: Երկուսն էլ ԿԲ հնաբնակներից են։ Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու՝ իշխանությունը մտադիր է ներկայացնել Գագիկ Բարսեղյանին, ով ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետ է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: