կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քոչարյանի գնահատականը երկրում տիրող իրավիճակին՝ երեք

Քոչարյանի գնահատականը երկրում տիրող իրավիճակին՝ երեք

նչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին՝ ՛՛Պոզներ՛՛ հաղերդման եթերում:

Նա նշել է, որ Հայաստանում իրավիճակն անբավարար է համարում:

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կգնահատեր իրավիճակը ֆրանսիական 20-բալանոց համակարգով՝ նախկին նախագահն ասել է, որ երեք կնշանակեր:

՛՛Այդքան անբավարա՞ր՛՛,-հարցրել է Պոզները:

՛՛Այդքան՛՛,-պատասխանել է Քոչարյանը:

Խոսելով այն մասին, թե ինչո՛վ է պայմանավորված նման իրավիճակը՝ Քոչարյանը նշել է ՛՛նախ հետպատերազմական իրավիճակը, պատերազմում շատ ծանր պարտությունը, հասարակության հոգեբանական անկումը, դրա պառակտվածությունը, խորին ապատիան՛՛, ինչպես նաեւ՝ ՛՛խնդիրները տնտեսության մեջ եւ կառավարման ոլորտում՛՛:

  • Կիսվել: