կիրակի, հոկտեմբեր 11
11 / 10 / 2026
Ժամը 9․00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը  ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի

Ժամը 9․00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի

Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 9․00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։
Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝
  •  Ծիծեռնակաբերդի խճուղի,
  •  Բրազիլիայի հրապարակ,
  •  Աթենքի փողոց,
  •  Իսակովի պողոտա,
  •  Հաղթանակի կամուրջ,
  •  Մաշտոցի պողոտա,
  •  Պարոնյան փողոց,
  •  Պռոշյան փողոց,
  •  Ուրուգվայի հրապարակ,
  •  Արգիշտի փողոց,
  •  Գրիգոր Լուսավորչի փողոց,
  •  Բեյրութի փողոց,
  •  Իտալիայի փողոց,
  •  Վազգեն Սարգսյան փողոց,
  •  Հանրապետության հրապարակ,
  •  Նալբանդյան փողոց,
  •  Թումանյան փողոց,
  •  Աբովյան փողոց,
  •  Արամի փողոց։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։

  • Կիսվել: