Ռուսաստանից, Եգիպտոսից և Վրաստանից դեպի «Զվարթնոց» 8 չվերթ հետաձգվել է
Ռուսաստանից, Եգիպտոսից և Վրաստանից դեպի Երևան ժամանող ութ չվերթ ուշանում է, ևս մեկ՝ Թեհրանից իրականացվող չվերթը, չեղարկվել է։
Ուշացող չվերթների թվում են «Ազիմուտ» և S7 Airlines ավիաընկերությունների՝ Միներալնիե Վոդիից իրականացվող երեք չվերթ, Կրասնոդարից՝ երկու, և Նիժնի Նովգորոդից՝ մեկ չվերթ։ Ուշացումով են սպասվում նաև Շարմ էլ Շեյխից և Թբիլիսիից ժամանող չվերթները։
Որոշ չվերթների ուշացումների վրա ազդել են Ռուսաստանի օդանավակայաններում սահմանված սահմանափակումները։ Մասնավորապես, Սոչիի օդանավակայանը տեխնիկական պատճառներով շարունակում է փակ մնալ օդանավերի ընդունման և բացթողման համար՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։
Վերջին տվյալների համաձայն՝ Սոչիում առնվազն 32 չվերթի մեկնում ավելի քան երկու ժամով ուշանում է, այդ թվում՝ ցերեկային և երեկոյան չվերթները։



