կիրակի, հոկտեմբեր 11
11 / 10 / 2026
Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին

Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին

«Զելենսկին չափն անցել է»,- X սոցիալական ցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր, Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը բազմիցս Կիևին կոչ է արել հարվածներ չհասցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Նա նաև պնդել է, որ Զելենսկին ուկրաինական հակամարտությունը կարգավորելու մի քանի հնարավորություն է ունեցել, սակայն չի օգտվել դրանցից։

Ավելի վաղ Թրամփը լրագրողների հետ զրույցում քննադատել էր Զելենսկուն՝ հայտարարելով, որ Ուկրաինային նոր նախագահ է անհրաժեշտ, որը կկարողանա համաձայնագիր կնքել։

  • Կիսվել: