Քոչարյանի և Սարգսյանի պառլամենտական թիմերի կողմից հայտարարված գործողությունները հարվածի տակ են դնում ՀՀ և Արցախի անվտանգությունը․ Անդրանիկ Քոչարյան
Պետական համընդհանուր շահի, հավաքական կամքի ու ընդհանուր գաղափարի շուրջ համընդհանուր գիտակցումը մեզ մոտ խզվեց 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին և հասցրեց նրան, որ մենք աստիճանաբար շեղվեցինք պետության կայացման խնդիրները լուծելու ճանապարհից։ Այս մասին ԱԺ հերթական նիստի հայտարարությունների ժամի ընթացքում հայտարարեց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Հաղթանակ ասելիս մշտապես պատկերացնում ենք հակառակորդին մարտի դաշտում ֆիզիկապես պարտության մատնելը , սակայն այդ եզրույթն առավել լայն ընկալում պետք է ունենա, ինչպես հաղթանակ տնտեսության մեջ, բանակում, կրթության, գիտության, մշակույթի ոլորտում, հաղթանակ պետական կառավարման տարբեր օղակներում և հասարական կյանքւոմ գործող անտարբերության նկատմամբ։ Հենց այստեղ մեր պետության կայացման ճանապարհին պարտությունն անթույլատրելի է»,- նշեց նա։
«Դեռևս 1990-ականներին թարմության և փոփոխութունների ձգտող սերունդը հաղթահարեց տարիներ շարունակ հասարակության մեջ տարատեսակ նարատներ ներդարծ համակարգը, պետության ու միմյանց նկատմամբ արմատացած անտարբերությունը հստակ ընկալմամբ, որ այն ավելի մեծ չարիք է, քան դավաճանությունը։ Եվ հենց այս խոսքային ըմբռնումը գիտեցողները բերեցին սպասված հաղթանակի»,- նշեց պատգամավորը․ « Սակայն մենք չկարողացանք արժևորել 1994թ-ի զինադադարով ամբողջովին նոր արժեհակարգ ձևավորելու հաամր մեզ տրված հնարավորությունները , փոխարենը տասնամյակներով թույլ տվեցինք ինքներս մեզ լցնել մեծամտությամբ ու խաբկանքներով»։
«Այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պառլաեմնտական թիմերի կողմից հայտարարված գործողությունների օրակարագը և նմաօրինակ բոլոր դրսևորումները ևս՝ ըստ էության ոչ միայն հարվածի տակ են դնում ՀՀ և Արցախի անվտանգությունը, այլև վնասում են մեր պետության ներքին կայունությունը»,- ընդգծեց պատգամավորը։
Քոչարյանն ասաց, թե այն սերունդը, որ 2018 թվականին հաստատուն քայլերով հեղափոխություն իրականացրեց, այժմ չի կարող հանդուրժել խեղճությունն ու ընկճվածությունը:
«Մեր երկրի սահմանները գծվել են արյամբ: Վաղվա օրվա նկատմամբ վստահությունն ու ապագային միտված հույսն է, որ պետք է շարժիչ ուժ լինի հեն այս պահին գործելու համար: Պետք է դադարել կեղծել պետության նկատմամբ սերը, մայրաքաղաքի հրապարակներում դատարկ բառերով խոստումները. անհրաժեշտ է կտրականապես մերժել շինծու արժեքները, դրանց սպասարկուներին», - նշեց Անդրանիկ Քոչարյանը: