հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քննիչներն այսօր այցելել են նաև Վազգեն Մանուկյանին. Սաղաթելյան

Քննիչներն այսօր այցելել են նաև Վազգեն Մանուկյանին. Սաղաթելյան

Քննիչներն այսօր այցելել են նաև Վազգեն Մանուկյանին: Փորձում են մարդկանց նման մեթոդներով սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել՝ հույս ունենալով, թե այդ ճանապարհով կարող են ազդել: Այս մասին այսօր ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ես, ըստ էության, քաղաքական հայտարարություն եմ արել և բացատրություն չեմ տվել», - լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը՝ անդրադառնալով իրենց ՔԿ հրավիրելուն։

Նա նշեց, որ ավելի վճռականորեն են շարունակելու, որովհետև դրված է հայրենիքի փրկության հարցը․

«Տեսեք, Արթուր Վանեցյանին են հրավիրել ինչ-որ գործով, ինձ, ուրիշներին: Քննիչներն այսօր այցելել են նաև Վազգեն Մանուկյանին: Փորձում են մարդկանց նման մեթոդներով սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել՝ հույս ունենալով, թե այդ ճանապարհով կարող են ազդել: Չեն կարողանալու: Մեր շարքերն ավելի են ընդլայնվելու: Հեռացնելու ենք գերագույն գլխավոր դավաճանին հանուն մեր երկրի»:

  • Կիսվել: