չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում՝ քննարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
 
Hudson Institute-ի Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին և համագործակցության նոր հնարավորություններին։

  • Կիսվել: