ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այդ նախագիծը շատ կարևոր է: «Նախագիծը բավական երկար քննարկման արդյունք է, միտված է նախ կարգավորելու ՀՀ-ում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ծառայությունների սպեկտրը, ուղղված է այս ոլորտում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանը, քաղաքացիներին անհարկի սահմանափակումներից զերծ պահելուն»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: