չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Քննարկումների մեջ ենք, մի քանի տեսակի դիմումներ կան․ Էդմոն Մարուքյանը՝ ԲՀԿ-ի հետ ՍԴ փոփոխությունների նախագծի մասին

Քննարկումների մեջ ենք, մի քանի տեսակի դիմումներ կան․ Էդմոն Մարուքյանը՝ ԲՀԿ-ի հետ ՍԴ փոփոխությունների նախագծի մասին

Քննարկումների մեջ ենք ԲՀԿ-ի հետ, մի քանի տեսակի դիմումներ կան, որոնք կարող են ներկայացվել, երբ որ քննարկումները կավարտվեն, բավարար ինֆորմացիա կտրամադրվի հանրությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով ՍԴ փոփոխությունների արդեն իսկ ընդունված նախագծին հակազդելու միջոցներին, նա նշեց․

«Այս պահին ես որևէ նորություն չունեմ ասելու: ԼՀԿ-ն էլ իր դիտարկումներն ունի, բայց եթե ասենք, դուրս կգա, որ քննարկումները պետք է անենք բաց, երբ կլինի որոշում, կհրապարակենք»։

Պատգամավորի խոսքով՝  իրենք ունենք իրենց դիտարկուները, սակայն այդ մասին հիմա չի բարձրաձայնի, կհրապարկեն որոշումը, երբ այն լինի:

  • Կիսվել: