չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
Քարտեզի խորխորատում թաքնված փոքր երկիրն անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան․ Փաշինյանը կիսվել է Forbes-ի հոդվածով

Քարտեզի խորխորատում թաքնված փոքր երկիրն անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան․ Փաշինյանը կիսվել է Forbes-ի հոդվածով

Երկար տարիներ Հայաստանը ջանքեր էր գործադրում իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, բայց այս ուղղությամբ իրական զարգացումներ մեկնարկեցին միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Հայաստանի մասին Forbes-ի հոդվածը եւ գրառում կատարել․

«Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան, որը արտասովոր կերպով պայծառ է թվում»:

Աշխարհահռչակ «Ֆորբսն» է գրում Հայաստանի մասին: «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ» վերնագրով հոդվածը լույս է տեսել 2020 թվականի հունվարի 31-ին:

Աշխարհը հավատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագային, որովհետեւ հայ ժողովուրդը կերտում է իր ապագան»,-գրել է նա:

  • Կիսվել: