չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20։35-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաչագան բնակավայրում գտնվող «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում քաղաքացին մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: