չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Վլադիմիր Պուտինը նշում է 74-ամյակը

Վլադիմիր Պուտինը նշում է 74-ամյակը

Վլադիմիր Պուտինը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 7-ին Լենինգրադում։ Ծննդյան օրը ՌԴ նախագահը շարունակում է աշխատանքը․ նրա օրակարգում նախատեսված են մի շարք հեռախոսազրույցներ օտարերկրյա առաջնորդների հետ։

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինին բազմաթիվ շնորհավորանքներ են փոխանցել արտասահմանյան պետությունների ղեկավարներ։  

Նախագահի՝ օտարերկրյա առաջնորդների հետ կայացած հեռախոսազրույցների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Կրեմլի պաշտոնական կայքում։

Հոկտեմբերի 8-9-ին Վլադիմիր Պուտինը կայցելի նաև Թուրքմենստան, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովին։

  • Կիսվել: