Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ըմբշամարտի հավաքականների կազմերը աշխարհի առաջնության համար, հաղորդում է UWW-ի պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի ամբողջական կազմով՝ 10 ըմբիշով:
ԱԱ-ին հայտավորվել են Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
Աշխարհի առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը:



