կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են արագ կառուցվող տների վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են արագ կառուցվող տների վերաբերյալ հարցեր

Արագ կառուցվող բնակելի տների վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում նման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ:

Հանդիպմանը մասնակցել են արագ կառուցվող տների համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ արտադրող, ներմուծող և նոր տեխնոլոգիաների կիրառությամբ շինարարություն իրականացնող հայաստանյան և իրանական ընկերությունների ներկայացուցիչներ:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարությունը հետաքրքրվել է դաշտի հիմնական դերակատարների արտադրական հզորություններից, ներուժից, աշխատանքների իրականացման տևողությունից։ Ոլորտում գործող ընկերությունների կարողությունների առավել մանրամասն ուսումնասիրությունը թույլ կտա գնահատել, թե առկա ռեսուրսներով արագ կառուցվող կառույցների ինչ ծավալ հնարավոր կլինի ապահովել, ինչ ժամկետում և ֆինանսական ինչ ծախսերի շրջանակում:

Դիտարկվել են այդ նպատակով տեխնոլոգիական տարբեր լուծումներ և առաջարկներ՝ պողպատե բարակապատ տրամատների, 3D պանելների (տորկրետացման եղանակ), հավաքովի երկաթբետոնի կիրառության ուղղությամբ։ Բոլոր լուծումների դեպքում կարևորվել է ակնկալվող արդյունքի երկարատևությունը։

Հանդիպման մասնակիցները մանրամասներ են հաղորդել արագ կառուցվող կառույցների շինարարության կազմակերպման մասին, առաջադրվող խնդրի լուծման վերաբերյալ հայտնել իրենց տեսակետները, ներկայացրել աշխատանքների համատեղ կազմակերպման գաղափարներ: Որոշվել է, որ առաջիկայում նրանք Քաղաքաշինության կոմիտե

  • Կիսվել: