չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քաղաքականությանը մահը. ցավը իմաստավորելու համար պետք է երազանք. Մինասյան (տեսանյութ)

Քաղաքականությանը մահը. ցավը իմաստավորելու համար պետք է երազանք. Մինասյան (տեսանյութ)

Շանտաժով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը շանտաժով է վարել արտաքին ու ներքին քաղաքականությունը և հիմա շանտաժով պահում է իր թիմին, նա դոսյեներ է հավաքել բոլորի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր նոր տեսանյութում՝ ՛՛Requiem 7. քաղաքականություն՛՛, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա նշեց, որ քաղաքական ու քաղաքակիրթ երկրներում, եթե հասարակությունն իմանար այն ամենի տասը տոկոսը, ինչ մարդիկ իմացել են Հայաստանում, պարզապես կձերբակալվեին դավաճաններն ու կաշառակերները, իսկ Հայաստանում այդպես չեն անում, որովհետև գոյություն չունի քաղաքականություն:

Ըստ Միքայել Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանի գաղտնի ստորագրությունից հետո մենք իմացել ենք աներևակայելի բաներ, և ծավալվել է դիսկուրս՝ սա քաղաքական, թե ոչ քաղաքական գործընթաց է:

՛՛Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սա քաղաքական գործընթաց է, ընդդիմությունը ուզում է գալ, թույլ չի տալիս, և, ուշադիր, ասում է՝ իմ դեմ պայքարում են փոքրաթիվ պսևդո-էլիտաները, նրանց հետ ժողովուրդ չկա, ժողովուրդը հաշտ ու համերաշխ է, թե ոնց ենք դավաճանում իրեն, բայց անում ենք քաղաքական գործընթաց՝ ընտրություններ:

Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասածի մեջ պատճառահետևանքային կապ չկա, բայց ուզում եմ հարց տալ. եթե ամեն ինչ լավ է, ժողովուրդն իրենց հետ է, ինչո՞ւ եք անում ընտրություններ, գնացեք առաջ: Եթե կա խնդիր, ապա այդ խնդիրն ընտրություններով չես լուծելու, որովհետև դա քաղաքական պրոցես է՛՛,-ասաց նա:

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը սովորական ընտրություն կեղծող է, ինքը դա շատ լավ գիտի, որովհետև ինքն էլ է այդ համակարգի մասը եղել. ՛՛Նիկոլ Փաշինյանը սովորական շանտաժիստ է, սովորական ընտրակեղծարար, դավաճան ու մարդասպան՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: