Քաղաքական շուկայում ձեր գինը 1,5 ռուբլուց բարձրացրեք, Սա ОРТ-ի սրահը չի, որտեղ բամբասեք Հայաստանից. Անի Խաչատրյան
Վայ-ընդդիմությունը, այս դահլիճում խոսում է նախագծից, իրենց բերած, որ իբր իրենք նախագիծ էին բերել, որտեղ 100% արտոնություններ կար, բայց չի ասվում, որ այդ նախագծի օրը, օրինակ, Հայկոյի խմբակցությունը, հա, թքված ուներ Երևանցու տրանսպորտի սակագնի նախագծի վրա, որովհետև իրենց համար Հայկոյի մանդատը կարևոր էր բոլորիդ տրանսպորտից, սիրելի ժողովուրդ։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում, որտեղ քննարկվում է տրանսպորտի թանկացման ֆոնին որոշ խավերի համար արտոնություններ սահմանելու փաթեթը, իր ելույթում ասաց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:
«Իրենք այդ օրը հանուն Հայկոյի մանդատի լքեցին այս դահլիճը։ Հիմա էլ փողոցում սուպեր մամայից սուպեր շառլատան են խաղում։
Իսկ մյուս խմբակցությանը (նկատի ունի «Հայր Հայաստանը»-խմբ) խորհուրդ կտամ նախ իրենց համար ունենալ առաջնահերթություններ: Մի խմբակցություն, որը ի վիճակի չի անգամ քաղաքական համախմբվածություն ցուցաբերել և սեփական նախագծի քննարկմանը ներկա լինել ամբողջ կազմով։ Իսկ հիմա փորձում է դիվիդենդներ հավաքել Երկրապահի անունը շահարկելով:
Դրա փոխարեն առաջարկում եմ իմանալ ՊՆ-ի կարգավորումները երկրապահի մասով։ Երկրապահի անդամների արտոնությունները սահմանում է պաշտպանության նախարարությունը։ Ու փառք Աստծո, այսօր ձեր ժամանակները չեն և թե՛ երկրապահները, թե՛ զոհվածները, թե՛ իրենց ընտանիքները ունենալու են, ունեն բազմաթիվ արտոնություններ։
Վերջում էլ խնդրում եմ, շատ եմ խնդրում ձեզ, քաղաքական շուկայում ձեր գինը մի քիչ վերանայեք, մեկ ու կես ռուբլուց բարձրացրեք, քանի որ ձեր էժան վարքագիծը այս դահլիճում ազդում է բոլորիս վարկանիշի վրա։ Սա ОРТ-ի սրահը չի, որտեղ բամբասեք ու Հայաստանի Հանրապետության անվան հետ խաղաք»,- հայտարարեց Խաչատրյանը: