չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Քաղաքական լուծում է պետք, այդ լուծումը պետք է գտնվի գործող ինստիտուտների ջանքերով և շրջանակում․ Արման Բաբաջանյան

Քաղաքական լուծում է պետք, այդ լուծումը պետք է գտնվի գործող ինստիտուտների ջանքերով և շրջանակում․ Արման Բաբաջանյան

Վարչապետի մի անզգույշ գրառումից էսքան հեռուն գնացող հետևություններ անելու կարիք չկա: Ոչ էլ դրա ժամանակն է: Այս մասին ասվում է Ժ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, որում նաև կարդում ենք․

«Սառը, կշռադատված որոշումներ կայացելու ժամն է:
Առանց չափազանցության Հայաստանի նորանկախ պատմության ամենաօրհասական ժամանակներում ենք, թերևս ամենածանրը հոկտեմբերի 27-ից հետո:
 
7-րդ գումարման խորհրդարանի ամենաճակատագրական օրերն ու ժամերն ենք ապրում, ուստի եռակի պատասխանատվություն ենք կրում ստեղծված իրավիճակի համար:
 
ԱԺ իշխող խմբակցության ողջամիտ պատգամավորներին, մանդատը դրած պատգամավորներին, նրանց, ովքեր պատրաստվում են դնել մանդատները առաջարկում եմ շտապ հանդիպել և քննարկել միասնաբար կամ առանձին ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ:
 
Քաղաքական լուծում է պետք, այդ լուծումը պետք է գտնվի գործող ինստիտուտների ջանքերով և շրջանակում: Հապաղել չի կարելի»:
 

  • Կիսվել: