չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Քաղաքական դիակների կոնսոլիդացիան ինձ չի հետաքրքրում. Սիմոնյանը՝ ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակի մասին

Քաղաքական դիակների կոնսոլիդացիան ինձ չի հետաքրքրում. Սիմոնյանը՝ ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակի մասին

Ձեր նշած բոլոր ուժերը քաղաքական դիակ են այսօր, ինձ քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս, կոնսոլիդացվում են եւ արդյոք դա կարող է իշխանափոխության ռեալ վտանգ ստեղծել իշխանության համար, նա պատասխանեց․

«Միակ մտահոգությունս այն է,  որն ինձ մոտ բարոյական մտահոգություն է, իրենց մոտ ռեալ մտահոգություն պետք է լինի, դա ժողովրդի զայրույթն է, որը չի կարող այլեւս հանդուրժել, որ իրեն գժի տեղ դնեն:

Այսինքն նույն մարդիկ դեմքները փոխած գալիս են, ասում են՝ վայ, մենք հիմա կոնսոլիդացել ենք: Նաեւ անհանգստացնում է մեկ այլ բանով, որ ընդդիմադիր դաշտն իրենք լցնում են իրենցով փողի հաշվին եւ չեն թողնում, որ նորմալ ընդդիմադիր ուժեր, որոնք անցյալի հետ ոչ մի կապ չեն ունեցել ուղղակի կամ միջնորդավորված, կայանան: Իրենք վնասում են ավելի շատ ընդդիմադիր դաշտին՝ թույլ չտալով այդ դաշտի կայացումը»։

  • Կիսվել: