երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քաղաքական այլախոհությունը դարձել է իշխանության թշնամին. Պետրոսյան

Քաղաքական այլախոհությունը դարձել է իշխանության թշնամին. Պետրոսյան

Ատելություն այսօր մեր կյանքում կա և կա աննախադեպ ծավալների: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ատելության խոսքի, դրա տարածման, պատճառների ու կանխարգելման մասին:

Նա նշեց. «Այսօր ես, որպես ԱԺ պատգամավոր, երբ ելնում եմ թիվ մեկ ամբիոնից ելույթ ունենալու, մտածում եմ, թե այսօր երեկոյան քանի՛ ֆեյք է հարձակվելու իմ ուղղությամբ, իմ ընտանիքի անդամների, և ես միակը չեմ: Այսօր քաղաքական այլախոհությունը դարձել է իշխանության թշնամին: Այս մթնոլորտի համար իշխանությունն է պատասխանատու»:

Պատգամավորն ասաց, որ մասնագիտական ելույթներին մասնագիտական հակափաստարկներով է պետք հակադարձել, մինչդեռ դրա փոխարեն միայն անձնական վիրավորանքներ են հնչում:

Պետրոսյանի խոսքով՝ երբ իրենք առաջարկել են ատելությասն խոսքի կանխարգելման համար ձևավորված աշխատանքային խմբում ներգրավել հավասար թվով ներկայացուցիչների՝ բոլոր շահագրգիռ կողմերից, իշխանությունները անմիջապես հրաժարվել են:

«Այդտեղ, ցավոք սրտի, տեղ են գտել միայն մի կողմի ներկայացուցիչներ, որոնք շահագրգռված են Հայաստանը, այսպես ասած, բաց հասարակություն դարձնելուն, այլասերվածություն զարգացնելուն և այլն: Իսկ այն մյուս կողմը, որ պիտի գար պաշտպաներ ավանդական արժեքները, պիտի ներկայանար ֆեյսբուքյան գրառումով. յա՛, ո՞վ է ասել, բարի լինեիք պատշաճ ծանուցել բոլոր շահագրգիռ կողմերին, եթե իսկապես շահագրգռված եք խնդիրը քննարկել օբյեկտիվ հավասարության մթնոլորտում»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

  • Կիսվել: