հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Քաղաքացիական պայմանագիրը» Լեւոն Տեր-Պետրոսյանից խորհուրդ լսելու կարիք չունի. Արեն Մկրտչյան

«Քաղաքացիական պայմանագիրը» Լեւոն Տեր-Պետրոսյանից խորհուրդ լսելու կարիք չունի. Արեն Մկրտչյան

Լեւոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ կտամ խորհուրդ տալ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներին, «Քաղաքացիական պայմանագիրը» խորհուրդ լսելու կարիք Լեւոն Տեր-Պետրոսյանից կարծում եմ՝ չունի: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:

Ինչ վերաբերում է 10-ից ավելի ՀԿ-ների հայտարարությանը, որոնք պահանջում են ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծել եւ քննարկել Ալեն Սիմոնյանի վարքը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Բնականաբար, ծանոթ եմ դրան, բայց պարոն Սիմոնյանն իր հերթին իր էջում պարզաբանմամբ է հանդես եկել, ես որեւէ ավելացնելու բան չունեմ: Ես առհասարակ կարծում եմ՝ բոլորս պետք է փոքր ինչ ավելի զուսպ լինենք եւ փողոցում ԱԺ նախագահին հանդիպելիս պետք է հաշվի առնենք, որ խոսքն ինստիտուտի մասին է: Պետական ինստիտուտները պետք է հարգել»:

Նա ընդգծեց, որ իր իմանալով այս պահին ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի վարքագծի հետ կապված քննարկումներ չկան:

 

  • Կիսվել: