շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրաշքով ԱԺ-ում հայտնված քվեատուփի գողերը եկել կեղծված ՏԻՄ ընտրություններից էին խոսում․ Մկրտչյանը՝ ընդդիմադիրներին

Հրաշքով ԱԺ-ում հայտնված քվեատուփի գողերը եկել կեղծված ՏԻՄ ընտրություններից էին խոսում․ Մկրտչյանը՝ ընդդիմադիրներին

Երեկ այս ամբիոնից ասում էին՝ ոչ ոք և ոչինչ ինձ չի կարող հետ կանգնեցնել իմ հայրենիքի համար մղվող պայքարից, դասականը կասեր, ո՞րն է, բաբո, քո հայրենիք։

ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Արեն Մկրտչյանը հիշեցրեց, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին նույնպես ԱԺ-ում ամբիոն զավթվեց. «Այդ ժամանակ, իհարկե, մեզ համար ողբերգական հետևանքներով: Երեկվա կատարվածը խամաճիկների թատրոն էր, բայց նույնն էր մտածողությունը, ամբիոնը, իշխանությունը քչերինն է, քչերի իշխանությունից էր ածանցյալ վերջին 20 տարիների մեր խնդիրների բույլը՝ կեղծված ընտրություններից մինչև արմատացած կոռուպցիա:

Երեկվա անհանգիստ շարժումների մասին, իմ հայրենի Օձունում մի հայտնի պատմություն կա, ասում ա պապիս հետ նարդի էի խաղում, 5-3 պարտվում էի, հետո 6-0 հաղթեցի, ասում ա՝ բա էդ ոնց եղավ, ասում ա դե հրաշք էր եղավ էլի: Նման մի հրաշքով ԱԺ-ում հայտնված քվեատուփի գողերը եկել կեղծված ՏԻՄ ընտրություններից էին խոսում, ժամանակին տեղամասերում այնքան էին հոսանքն անջատում, միացնում, տեղամասեր կային՝ արվարձանային դիսկոտեկ էին հիշեցնում, ձայնի դիմաց սենդվիչ բաժանողները լեգիտիմությունից էին խոսում, պատվիրված հոդվածների փողերով Երևանի կենտրոնում տներ բուծողները խոսում էին մամուլի սահմանափակումներից, ասում են՝ զենք ենք գնել, իրենք չէ՝ մենք ենք գնել, բա ինչու էին ձեր հյուրանոցները 80 հարկանի, իսկ ձեր գնած զենքերը 80-ականների, ինչու էր Ադրբեջանի հետ բալանսն 9 տարի շարունակ խախտված 1-ը 8-ի հարաբերակցությամբ, եթե ամեն ինչ այդքան լավ էր, ինչու էր ամեն ինչ այդքան վատ:

Սա պարբերաբար պետք է հիշեցնել ձեզ, որովհետև մոռանում եք, ով եք և անընդհատ մտածում եք՝ դուք ըտենց ճարպիկ եք, ենք էլ արդյոք ովքեր ենք: Ձեզ մեծ մոմն էլ չի փրկելու,ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը ձեզ ապաշխարանք»:

  • Կիսվել: