չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Քաղաքացիական պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է․ Կամո Ցուցուլյանի ուղերձը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ

Քաղաքացիական պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է․ Կամո Ցուցուլյանի ուղերձը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղերձը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ
 
«Հարգելի՛ գործընկերներ,
մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին։
 
Քաղաքացիական պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է, ազգային անվտանգության բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
 
Քաղաքացիական պաշտպանության համակարգն անդադար ընդլայնում է կարողությունները և շարունակում զարգանալ։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման միջոցառումներ, որոնք փրկարարները պատվով և նվիրումով են կատարում:
 
Կրկին շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթում անվտանգ ծառայություն և խաղաղություն»։

  • Կիսվել: