ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամներին կտեղեկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպման արդյունքների մասին

Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամներին կտեղեկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպման արդյունքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մտադիր է տեղեկացնել ՌԴ ԱԽ մշտական անդամներին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես  հակիրճ կտեղեկացնեմ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ իմ քննարկումների մասին ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ եւ այն պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք ձեռք են բերվել՛՛:

Նշենք, որ այսօր Սոչիում կայացել են երեք երկրների՝ ՀՀ-ի, ՌԴ-ի ու Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել:

Երեք ժամ տեւած բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակն ու դրա կարգավորման ուղիները, ինչպես նաեւ գնահատել են, թե ինչ աշխատանք է տարվել մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ:

 

  • Կիսվել: