երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինը հայտարարել է Հայաստան մեկնելու պատրաստակամության մասին

Պուտինը հայտարարել է Հայաստան մեկնելու պատրաստակամության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստան մեկնելու իր պատրաստակամության մասին՝ նշելով, որ Երևանի հետ աշխատանքը չի դադարում թե՛ արտաքին գործերի նախարարության, թե՛ կառավարության տնտեսական բլոկի միջոցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինը պարզաբանել է, որ մշտապես կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Նորմալ իրավիճակ կստեղծվի, և ես կգնամ նրանց տեսնելու, կամ ինքը կգա: Մենք ունենք համապատասխան աշխատանքային գրաֆիկ»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։

  • Կիսվել: