շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պուտինը Ալիևի և Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Պուտինը Ալիևի և Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Ադրբեջանի նախագահը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա առթիվ:

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների շուրջ, քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Պուտինը նաև հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

  • Կիսվել: