շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է՝ ի՛նչ են քննարկել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է՝ ի՛նչ են քննարկել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ու կայունության ապահովմանը միտված հետևողական քայլերի կարևորությունը:

Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ բոլոր պայմանավորվածությունների անվերապահ իրականացման տրամադրվածությունը:

 

  • Կիսվել: