Պուտինն ու Ալիևը Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը չեն քննարկել. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ նախագահներ Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսակցություն չի եղել: Այս թեման երբեք չի քննարկվել: Փոխգործակցության համատեղ կենտրոնը կլինի Ադրբեջանի տարածքում, ոչ թե Ղարաբաղում: Մենք խոսում ենք դիտարկման կենտրոնի մասին՛՛:
Պեսկովն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակած ձայնագրությունը, որը վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցին: Ալիևը նշում է Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության համատեղ խաղաղապահ առաքելության մասին:
Նշվում է, որ դիտարկման 16 կետ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի երկու կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գործողությունների գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը: