չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
 Պուտինն ամենօրյա ռեժիմով միջնորդական ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար․ Լավրով

Պուտինն ամենօրյա ռեժիմով միջնորդական ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար․ Լավրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենօրյա ռեժիմով միջնորդական ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Նախագահ Պուտինը կարելի է ասել ամենօրյա ռեժիմով միջնորդական ջանքեր է գործադրում՝ ուղղված ստեղծված իրավիճակի կարգավորմանը: Նրա նախաձեռնությամբ հոկտեմբերի առաջին տասնօրյակի ավարտին ձեռք է բերվել հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն: Մենք անում ենք ամեն հնարավորը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մեր գործընկեր երկրների՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ, որ այդ պայմանավորվածությունն ամբողջ ուժով գործի»,- ասել է նա:

Լավրովը նաև նշել է, որ զուգահեռաբար առաջարկվում են քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ:

  • Կիսվել: