երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան

Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան

Այսօր կհանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կքննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ Հնդկաստանի ու Իրանի հետ հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա աշխատում են դրա փաստաթղթային ձևակերպման վրա։

«Հայաստանը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով։

  • Կիսվել: