հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց մեր դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է․ Փաշինյան

Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց մեր դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է․ Փաշինյան

Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց մեր դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլընտրանք չկա սրան: Այդ հարցը պետք  է լուծվի, ես ուզում եմ շատ հստակ լինի։ Ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին։

«Մենք ուզում ենք բարեկամական ձևով այ խնդիրը լուծենք, բայց նաև կարող է հարց ծագել, որ մենք դե յուրե որոշում կայացնենք, թե անհամաձայնություն կա, հետո կգնանք Արբիտրաժում կքննարկենք»,-նշել է նա:

  • Կիսվել: